Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առչնվող հարցեր: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմանազնովը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում երկրի Նախագահը, թանկացման կողմնակից չէ, ավելին, ըստ Շարմազանովի, իշխանություններն ու ցուցարարները նույն բանն են ուզում: «Էներգետիկ անվտ անգության հարցերը բավական կարևոր են ՀՀ իշխանությունների համար և խնդիրը ոչ միայն 6-7 դրամն է:
Սա գործընթացի սկիզբն է, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը լինի կայուն: Էներգետիկ համակարգը պետք է առողջացվի, որևէ մեկը չի ցանկանում թանկացում, որևէ մեկը դրա կողմնակիցը չէ, խնդիրն ավելի գլոբալ է, կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը և խնդիրը չարաշահումների մեջ չէ: Այդ 7 դրամի մեջ որևէ չարաշահում ներառված չէ»,- ասաց Շարմազանովը: Նրա խոսքով' պետք է ամեն ինչ ա նել, որպեսզի խնդիրը լուծվի, սակայն դա օրերի հարց չէ:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի էներգետիկ անվտանգության խնդիրը լուծում ստանա: Շարմազանովը նշեց, որ հարգում են ակտիվիստների խաղաղ ելույթները, այդ միջոցով իրենց իրավունքների համար պայքարելը, և կարևորեց, որպեսզի բոլոր գործընթացներն անցնեն խաղաղ ճանապարհով: «Բարձր ենք գնահատում նաև ոստիկանության գործողությունները և բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին: Այսօր տեսնում ենք, որ գործընթացներն իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
«ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ունենանք հնարավորինս կայուն էներգետիկ անվտանգության համակարգ: Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ: Երկու կարևոր հարց է քննարկվել և դրական լուծում ստացել: Առաջինը' ՀՀ նախագահն առաջարկել է ռուս գործընկերներին ՀԷՑ-ում իրականացնել աուդիտ և մեր գործընկերները համաձայնել են, որ այն անցկացվի հնարավորինս թափանցիկ և հրապարակային»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Պատասխանելով հարցին, թե որքանով է անհրաժեշտ նոր աուդիտի անցկացումը, արդյոք նախորդը վստահելի չէ, Շարմազանովն ասաց, որ եթե դրա անհրաժեշտությունը չլիներ, ապա ՀՀ նախագահը նման առաջարկ չէր անի: Շարունակելի