Հրապարակվել է Թունիսում հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության տեսանյութը:
5-աստղանի հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որտեղ զոհվել է 39 մարդ, հայտնում է Газета.Ru-ն:
Նախօրեին Թունիսում և Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի ընդհանուր թիվը 66 է:
Հիշեցնենք, որ Քուվեյթի մզկիթում հնչած պայթյունի զոհն է դարձել 27 մարդ, 227 մարդ վիրավորվել է: Քուվեյթում ահաբեկչության պատասխանատվությունը նույնպես ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: