Այսօր՝ հունիսի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազ 24» մակնիշի ավտոմեքենային: 

 

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի արդյունքում «24»-ն ամբողջովին ճզմվել է և ավտոբուսի հետ հայտնվել ձորակում:

 
Վթարի հետևանքով «24»-ի մեջ գտնվող Նարեկ Պետրոսյանն ու Հարութ Պետրոսյանը տեղում մահացել են:
 
 
 
 
 
Ավտոբուսը հավանաբար տեղափոխելիս է եղել ուղևորների ու չի բացառվում, որ վարորդը «դանթել է» ղեկին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները հորեղբոր տղաներ էին և բնակվում էին Ծովագյուղում: Այսօր նրանցից մեկի ծննդյան օրն էր, իսկ մյուսի հոր մահվան տարելիցը:
 
 
 
 
Մանրամասն՝ սկզբնաղբուր կայքում