«Վոլգան» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Թիմը Բուլղարիայում է, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Թիմի մարզումներին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը:
Նշենք, որ «Վոլգան» այս ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի` հունիսի 30-ին և հուլիսի 4-ին: