Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:
Aravot.am-ը Հայաստանի շախմատային ֆեդերացիայից որոշ մանրամասներ ճշտեց շախմատային գործչի մահվան կապակցությամբ: Գագիկ Հովհաննիսյանը առողջական խնդիրներ ուներ, մասնավորապես, սրտի, շաքարային դիաբեդի… Վերջին շրջանում նա տեղաշարժվում էր ձեռնափայտով: Չնայած դրան, Գագիկ Հովհաննիսյանը մշտապես մեկնում էր միջազգային մրցաշարեր՝ լուսաբանելու հատկապես Լեւոն Արոնյանի մրցելույթները:
Ստավանգերից էլ նա հունիսի 16-ի երեկոյան լուսաբանել է «Norway Chess»-ի առաջին տուրը, որը նաեւ վերջինը դարձավ նրա կյանքում: Այդ օրը ուշ երեկոյան, հնարավոր է նաեւ՝ գիշերը հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր շախմատային մեկնաբանը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. հնչել է հակահրդեհային տագնապի ազդանշանը եւ սկսվել մարդկանց արագ տարհանումը: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել սրտի կաթվածը եւ նա հայտնվել է կոմայի մեջ:
Մեկ այլ տարբերակով Գագիկ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, դուրս է եկել հյուրանոցից եւ այդ ժամանակ է կաթված ստացել եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Մանրամասն` այստեղ