Կառավարությունն էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը կատարելու է ոչ բյուջետային միջոցներով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ բյուջեից գումարներ չի ծախսվելու այդ փոխահատուցման համար, սակայն չբացահայտեց ֆինանսավորման աղբյուրը: «Գումարները փոխհատուցվելու են ոչ բյուջեի հաշվին: Իսկ թե ինչ միջոցներով, կհայտարարենք ապագայում»,- ասաց ՀՀ վարչապետը: