Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հեռացել է «Կերկերիայից»: Ինչպես տեղեկացնում է հունական ակումբի պաշտոնական կայքը, Ղազարյանը և ևս մի քանի ֆուտբոլիստ, որոնց պայմանագրերի ժամկետները լրացել են, հեռացել են թիմից:

Ակումբը շնորհակություն է հայտնել ֆուտբոլիստներին' ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: