ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիսին զինված ուժերուÕ ´ կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

 

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

 

 

Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն' բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստեց, որ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

 

 

Խորհրդակցությունը նաև արձանագրվել է, որ անցած ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են նախատեսված միջոցառումները:

 

 

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորել է շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին: Հետագա անելիքների վերաբերյալ առաջադրվել են մի շարք խնդիրներ և նախանշվել են առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: