Չորեքշաբթի օրը Լիսաբոնի «Սպորտինգը» հայտարարեց 17-ամյա ինդոնեզացի Մարտունիսի հետ պայմանագիր կնքելու մասին, ով 2004-ին փրկվել էր Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգական ցունամիից:
11 տարի առաջ տեղի ունեցած ցունամիից մահացել էր ավելի քան 230 000 մարդ, իսկ Մարտունիսին փրկարարները գտել էին դեպքից 21 օր անց՝ Ռուի Կոշտայի մարզաշապիկով: Երեխան կորցրել էր մորը և եղբայրներին:
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անտարբեր չէր մնացել այս ողբերգության հանդեպ և օգնել էր բազմաթիվ մարդկանց տներ վերականգնել, այդ թվում նաև՝ Մարտունիսի համար:
Ահա 2014 թվականին Ռոնալդուն տղայի 16-ամյակին նվիրել էր իր մարզաշապիկը՝ ստորագրությամբ և տուն: Այս ամբողջ ընթացում պորտուգալացին աջակցել է տղային: Եվ ահա Մատունիսի երազանքն իրականացավ. նա հանդես կգա լիսաբոնյան թիմում, որտեղ իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է նաև Ռոնալդուն:
Նոր մրցաշրջանում տղան հանդես կգա «Սպորտինգի» մինչև 19 տարեկանների թիմում և կապրի Ռոնալդուի նվիրած տանը:
Ողբերգական իրադարձությունից հետո երիտասարդը մի քանի անգամ հանդիպել է Պորտուգալիայի ընտրանու ֆուտբոլիստների և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Մարտունիսը՝ լիսաբոնյան ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո