armsport.am Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

«Metro»-ի տեղեկության համաձայն՝ անգլիական ակումբը Բենզեմայի համար 25 միլիոն եվրո է նախատեսել: Հարկ է ընդգծել, որ «արքայական» ակումբն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ չէ հրաժարվել հարձակվողի ծառայություններից:

Ավարտված մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 44 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 21 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ: