Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին անդրադարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը և ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ գրառումը.

«Ֆուտբոլում ավելի ցավալի բան չկա, քան եզրափակչում պարտվելը: Սակայն չեմ ցանկանում երկարացնել և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում էին մեզ և շարունակում են դա անել դժվարին պահերին»:

Հիշեցնենք, որ արգենտինացիները եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով գավաթը զիջեցին Չիլիի ընտրանուն: