ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հուլիսի 7-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.94 դրամով' կազմելով 474.39 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.67 դրամով և կազմել 521.54 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով' կազմելով 8.29 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով և կազմել 735.21 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 7-ին կազմել է 17 հազար 783.82 դրամ, արծաթի գինը՝ 237.78 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 968.83 դրամ: