Երեկ՝ հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում թիվ 49 շենքի դիմաց Իրանի քաղաքացի 23-ամյա Քարիմի Ամիրասլանը իր վարած Mitsubishi Eclipse մակնիշի 34 SC 681 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի 26 SO 800 համարանիշի ավտոմեքենային այնուհետև կոտրելով եզրաքարերը հայտնվել հողածածկ գոտում հարվածել հաստաբուն ծառին և բախվել կայանված վիճակում գտնվող Mitsubishi Pajero մակնիշի 30 LO 175 համարանիշի ավտոմեքենային:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: