Եվրախումբը հուլիսի 11-ին կայանալիք հերթական նիստում կգնահատի Հունաստանին նոր վարկի տրամադրման պայմանները, հաղորդել Է Իտալիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Պիեր Կառլո Պադոանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երեկ Եվրախմբի նախագահ Երուն Դեյսելբլումը ԵԿԲ-ին, ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին խնդրել Է ստուգել, թե գոյություն ունեն արդյոք պայմաններ պատասխանելու Աթենքի առաջարկությանը: Հուլիսի 11-ին հենց այս թեմայի շուրջն Էլ կհավաքի Եվրախումբը»,- հայտնել Է Պադոանը՝ ելույթ ունենալով Իտալիայի ազգային խորհրդարանի Սենատում:
Ավելի վաղ Հունաստանը խնդրել Է իրեն տրամադրել երեք տարվա վարկային ծրագիր պարտքի հանձնառությունների կատարման համար:
Հուլիսի լույս 8-ի գիշերը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ Հունաստանի կողմից բարենորոգումների ծրագրի առաջարկությունների տրամադրման ժամկետը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական օգնություն ստանալու համար, լրանում Է հուլիսի 10-ին Երեւանի ժամանակով 10.30-ին: Հուլիսի 11-ին եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների մակարդակով նիստեր գումարող Եվրախումբը պլանավորում Է քննարկել բարենորոգումների այդ հունական ծրագիրը: Տնտեսական եւ ֆինանսական գործերի եվրակոմիսար Պիեր Մոսկովիսին հայտարարել Է, որ հունական հիմնախնդրի լուծման համար վերջնական համաձայնությունը պետք Է ձեռք բերվի հուլիսի 12-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: