Ծխախոտի արտադրանքում պարունակվող քիմիական միացությունները կարող են մարդու մոտ այնպիսի հոգեկան խանգարումների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսին շիզոֆրենիան Է: Այս մասին ասված Է Մեծ Բրիտանիայի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել Է հուլիսի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բժիշկները հանգել են եզրակացության, որ այն մարդկանց 57 տոկոսը, որոնց մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարման առաջին նշանները, կանոնավորապես ծխախոտ են ծխել: Բացի դրանից, գիտնականներն ընդգծել են, որ հոգեկան հիվանդների թվում ծխողները մոտավորապես եռապատիկ ավելի շատ են, քան չծխողները: «Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ծխելն իրոք հարկ Է ընկալել որպես ռիսկի հնարավոր գործոն հոգեկան հիվանդությունների զարգացման դեպքում»,- ասել Է բժիշկ Ջեյմս Մակքաբին:
«Դոֆամինի (մարդու հոգեհուզական վիճակի համար պատասխանատու հորմոնի – ծանոթ. խմբ.) մակարդակի գերազանցումը (նիկոտինի գործածության պատճառով – ծանոթ. խոմբ.) շիզոֆրենիայի առաջացման լավագույն բացատրությունն Է»,- հավելել Է պրոֆեսոր Ռոբին Մյուրեյը Թագավորական քալեջին կից Հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտից:
Հետազոտությանը մասնակցել են 15 հազար ծխողներ եւ 272 հազար չծխողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: