Ռուսական բիզնեսի պիոներ, էքսցենտրիկ Գերման Ստերլիգովը նոր կյանք է սկսում Լեռնային Ղարաբաղում: Գործարարն այնտեղ է տեղափոխվել ամսվա սկզբին և այժմ վաճառում է իր ռուսական սեփականությունը: Այն բանից հետո, երբ նա տեղափոխվել է չճանաչված հանրապետություն՝ Ադրբեջանի իշխանությունները նրան ճանաչել են «պերսոնա նոն գրատա»: Սակայն դա նրան չի հետաքրքրում: Իր ծրագրերով Ստերլիգովը կիսվել է Вести-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Այսօր մենք ձեռք են բերել ալրաղաց,- պատմում է Ստերլիգովը:- Աղացել ենք ալյուրի առաջին պարկը, և վաղն այն վաճառելու ենք: Այժմ մենք ունենք ապրուստի միջոց»:
Ռուս էքսցենտրիկ գործարարը հանկարծի հեռացել է իր բնակավայրից՝ թողնելով առանց վերահսկողության մի քանի հեկտար հողատարածք, հիսուն գլուխ խոշոր եղջերավոր անասուն, և հայտնվել է Լեռնային Ղարաբաղում: Ամբողջ օրն անցկացնում է լեռներում, փնտրում է նոր ֆերմայի համար մի վայր:
Նրա հետ տեղափոխվել է ամբողջ ընտանիքը. կինը և հինգ երեխաները, ուստի պատրաստվում է կառուցել մի մեծ տուն: Ստերլիգովներն ապրում են ընկերների մոտ, սակայն նրանց կարծիքով, նույնիսկ կովկասյան հյուրընկալությունը չի կարելի չարաշահել: Նրա ծրագրերի մեջ է գյուղատնտեսական գործունեությունը և սեփական արտադրության էկոլոգիապես մաքուր մթերքների վաճառքը: «Այստեղ տասնամյակներ շարունակ չի օգտագործվել որևէ քիմիկատ, ամեն ինչ բնական է: Էկոֆերմայի համար դա լավագույն վայրն է»,- ասել է Ստերլիգովը:
Հապճեպ տեղափոխվելու պատճառները գործարարը դեռ թաքցնում է և խոստանում է հրապարակել դրանք միայն երկուշաբթի օրը՝ մամուլի ասուլիսում: