Բրիտանացի արքայազն Ուիլյամն ակնարկել է այն մասին, որ իրենք կարող են ունենալ երրորդ երեխային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Telegraph-ը, արքայազնն իր դստերը' արքայադուստր Շարլոտային անվանել է դրախտային փոքր ուրախություն: «Սակայն միևնույն ժամանակ երկու երեխաների դաստիարակությունը մեծ պատասխանատվություն է, հատկապես երբ Ջորջը մոտակայքում է: Նա փոքրիկ կապիկ է»,- նշել է արքայազնը:

 

 

Ուիլյամը նաև բարձր է գնահատել իր կնոջ մայրական հմտությունները' հայտարարելով, որ Քեթրինը զարմանալի աշխատանք է կատարում: «Ես շատ եմ հպարտանում նրանով»,- ավելացրել է նա:

 

 

Այն հարցին, թե արդյոք սպասվում է ընտանիքի համալրում, նա նշել է. «Մենք նոր ենք ունեցել մեր երկրորդ երեխան: Երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում»: