ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 17-ին' ժամը 09.03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Mediamall.am տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի բաժնից:

 

Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ: Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստիկանության կապիտանը:

 

Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային:

 

Նախնական տվյալներով, զոհվել է ավտոմեքենայի վարորդ, Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մ. Խ.-ը, կան վիրավորներ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: