Այսօր` հուլիսի 17-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում, տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա մրցակից Ռոբերտ Շտիգլիցի կշռման արարողությունը:

Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 75,9 կգ:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջեւև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում:

Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում)