Ուշադրություն



Արարատյան դաշտում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 

 

Հանրապետության տարածքում' հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում' հուլիսի 21-ին, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: