Թուրքական Սուրուչ քաղաքում պայթյուն է որոտացել: Զոհվել է ավելի քան 28 մարդ: Ըստ նախնական տվյալների՝ խոսքը վերաբերում է քլաստերային ռումբի պայթեցմանը:

 

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», միջադեպը տեղի է մշակութային կենտրոնի մոտ գտնվող սրճարանում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը շատ արագ հանգցվել է:

 

 

Միջադեպի մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արվել:

 

 

Այսօրվա ընթացքում դա արդեն երկրորդ խոշոր միջադեպն է Թուրքիայում: Ավելի վաղ Ստամբուլումանհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա: Զոհվել է հինգ մարդ, այդ թվում, մեկ զբոսաշրջիկ: