Հունաստանի խորհրդարանը հուլիսի 23-ին ընդունել է երկրորդ օրենքը, որն անհրաժեշտ է առաջիկա շաբաթներին մոտավորապես 86 միլիարդ եվրոյի երրորդ վարկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջը միջազգային վարկատուների հետ բանակցություններ սկսելու նպատակով, ծրագիր, որը նախատեսված է երեք տարվա համար, տեղեկ ացնում է «Արմենպրես»-ը: Օրենքը նախատեսում է փոփոխություններ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

 

 

Հուլիսի 16-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է առաջին օրենքը, որտեղ վավերացվել է եվրոգոտու՝ հուլիսի 12 – 13-ի գագաթնաժողովի որոշումը, փոփոխություններ են մտցվել հարկային օրենսդրությունում:

 

 

Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսի խոսքով՝ այս երկու օրենքների ընդունումը, որոնք վարկատուներն առաջադրել են որպես նախնկան պայմաններ, հնարավորություն է ընձեռում «ուրբաթ օրը (հուլիսի 24-ին) գործընկերների հետ կրիտիկականորեն կարեւոր բանակցություններ սկսելու խոշոր համաձայնագրի վերաբերյալ (երրորդ վարկային ծրագրի շուրջը), որոնք պետք է ավարտվեն մինչեւ օգոստոսի 18 – 20-ը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: