Հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուսաբանական այգում:

 

Mediamall.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

 

Ժամը 13.44-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»:

 

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ»:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: