ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղացանկը:

Հայաստանի ազգային ընտրանին պայքարը կսկսի Դանիայի դեմ խաղով:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը արտագնա խաղում 2016 թվականի սեպտեմբերի 4-ին կհանդիպի դանիացիների հետ:

Հոկտեմբերին 8-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ռումինիայի հավաքականին:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Լեհաստանի հավաքականին և նոյեմբերին 11-ին կընդունի Մոնտենեգրոյի ընտրանուն:

Մյուս հանդիպումները հավաքականը կանցկանցի 2017 թվականին:

Մայիսին 26-ին մերոնք կհյուրընկալեն Ղազախստանի հավաքականին, հունիսի 10-ին արտագնա խաղ կանցկացնեն Մոնտենեգրոյի հետ:

Սեպտեմբերի 1-ին պատասխան խաղի շրջանակներում մերոնք կհյուրընկալվեն Ռումինիային, իսկսեպտեմբերի 4-ին տնային խաղում կհանդիպեն Դանիայի հետ:

Հոկտեմբերի 5-ին մեր ֆուտբոլիստները կհյուրընկալեն լեհերին, հոկտեմբերի 8-ին արտագնա խաղում կհանդիպեն ղազախների հետ:

Հիշեցնենք, որ մեր հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հանդես կգա E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականները: