ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է գլխատված մի կնոջ ու երկու շան: Ինչպես հաղորդում է Fox News-ը, հրեշավոր սպանության կասկածյալը կտրել է իր ձեռքը և զրկվել է աչքից:

 

Տեղի ունեցածի մասին իրավապահ մարմիններին հայտնել է հարևանը, ով ամեն օր այցելում էր զույգին: Նրա խոսքով՝ նրանք հոգեկան հիվանդներ են եղել:

 

«Նա մերկ էր, երբ բացեց դուռը, և ամենուր արյուն էր, դրա համար ոստիկանություն կանչեցի»,- ասել է հարևանը: Երբ ժամանել է ոստիկանությունը, 43-ամյա կասկածյալը կտրել իր ձեռքը: Բացի այդ, նրան աչքերից մեկը չկար:

 

Ոչ ադեկվատ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել: Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ սպանել է իր ընտանիքի երեք անդամներին: