«Իսլամական պետության» ծայրահեղականները, որոնք օգտագործում են առաջավոր տեխնոլոգիաներ՝ անհասանելի Վաշինգտոնի համար, կարող են կիբերհարձակում իրականացնել ԱՄՆ-ի վրա: Այդ մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչը:

 

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մինչև հիմա փորձում են գնահատել իսլամիստների ջանքերի մասշտաբները, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների և այլ պետությունների բնակիչների շրջանում արմատականացմանը:

 

ԱՄՆ արդարադատության ղեկավարը հայտարարել է, որ առաջնային վտանգը ծայրահեղականների լայնածավալ քարոզարշավն է սոցիալական ցանցերում՝ գովազդի և հաղորդագրոթւյունների օգտագործմամբ, որպեսզի խրախուսեն հետևորդներին սեփական միջավայրում ահաբեկչություններ իրականացնել:

 

 

Նոր տեխնոլոգիաները բարդացնում են ԱՄՆ իշխանությունների գործը՝ «քարոզչության պոտենցիալ զոհերին» փնտրելու համար, նշել է Լինչը: