Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը՝ բոլոր փասատթղթային ձևակերպումներին զուգահեռ, հաջողությամբ կատարավում է: Այս մասին այսօր՝ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

«Աշխատավարձերի վճարման ողջ գործընթացը կավարտվի առաջիկա երկու օրվա ընթացքում»,- ասաց Զախարյանը և հավելեց, որ որևէ խոչընդոտող հանգամանք չկա, այդ թվում և՝ ֆինանսական: