Հայաստանի կառավարությունը սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, չնայած, որ ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ նման որոշում կառավարությունը չի կայացրել, ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում եւս նման որոշում չկա:
Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն այսօր Գյումրիում ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի այսօրվանից 6.93 դրամով հոսանքի թանկացումը:
Թե ինչ աղբյուրներից է կառավարությունը ֆինանսավորելու, Հովիկ Աբրահամյանը վերջապես բացահայտել է ֆինանսավորման աղբյուրը՝ հայտարարելով՝ «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներից: