Թուրքիայի արևելքում՝ Ագրա գավառի Բայազետ քաղաքում, ոստիկանության բաժանմունքի առջև անհայտ անձինք պայթեցրել են տրակտորը, որում մոտ երկու տոննա պայթուցիկ է եղել: Ահաբեկչության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 24-ը' վիրավորվել:

 

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան: Վիրավոր զինծառայողներին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են մոտակա քաղաքների և գյուղերի հիվանդանոցներ:

 

Ինչպես հաղորդում է Anadolu Ajansi պորտալը, ահաբեկչական հարձակման մեջ ներգրավված է «Քուրդստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպությունը, որը պայքարում է Թուրքիայում' քրդերի քաղաքական իրավունքների և երկրի կազմում քրդական իքնավարության ստեղծման համար: