Ադրբեջանում ականների վրա պայթելու 7 դեպք է գրանցվել 2015 թվականի 7 ամսվա ընթացքում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, հայտարարել է «Ականների դեմ ադրբեջանական ընկերություն» հասարակական միության նախագահ Հաֆիզ Սաֆիխանովը:

 

Նրա խոսքով՝ ականների վրա պայթելու յոթ դեպքերի արդյունքում երեք մարդ զոհվել, 8 մարդ էլ վիրավորվել է:

 

«Զոհվածներն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ են եղել: Վիրավորվածներից մեկը զինծառայող է, մնացածները' քաղաքացիական անձինք»,- ասել է Սաֆիխանովը: