Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն անդրադարձել է թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին և գովեստի խոսքեր ուղղել նրա հասցեին:
«Երբ տեսնում եմ՝ ինչպես է Տուխելը հանգամանորեն մոտենում իր գործին, ինչպես է իր մարզումները նախապատրաստում, որքան ուժ է ծախսում, հարգանք է առաջացնում: Բոլորը տրամադված են աշխատանքին, այդ թվում նաև մենք: Պետք է նշեմ, որ 2009թվականից Տուխելը մեր ուշադրության տակ էր»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Kicker-ը: