ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանն ընդունել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հայցը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հայտնել է, որ Երեւանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանում ընդունվել է շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործ: «Մոտ ապագայում տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի արդյոք կերկարացվի մեղադրյալի կալանքի ժամկետը թե ոչ: Միաժամանակ, մոտ ապագայում կսկվի արդեն գործով առաջին դատավարությունը»,- ասել է Կատկալոն: