Մալդիվներում Niyama հյուրանոցում բացվել է աշխարհում առաջին Subsix անունով ստորջրյա ակումբ-ռեստորանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ռեստորանը գտնվում է 6 մետր խորության վրա, իսկ ափից հեռավորությունը կազմում է 500 մետր: Բարձր պատուհաններով ռե ստորանի այցելուները կարող են հետևել Հնդկական օվկիանոսի ստորջրյա տեսարանի ավելի քան 90 տեսակ կորալային խութերի, տարբեր ձկների, կրիաների և այլն:

 

 

Ռեստորանը կահավորված է ծովային թեմային համապատասխան: Պատերն արծաթագույն երանգի մեջ են, իսկ առաստաղը՝ խեցիներով է ձևավորված:

 

 

Subsix ռեստորանում ճաշելու մոտավոր արժեքը կազմում է անձի միջին հաշվով 165 դոլար: