«Вконтакте» սոցիալական ցանցը անհասանելի է ողջ աշխարհում: Ինչպես հաղորդուն է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել "ВК" հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեորգի Լոբուշկինը:

 

 

«ВКонтакте» սոցցանցը ներկա պահին անհասանելի է ողջ աշխարհում: Ներկա պահին փնտրում ենք պատճառները, իսկ վերանորոգող անձնակազմը մեկնել է դեպքի վայր»,- գրել է Գեորգի Լոբուշկինը:

 

 

Ռուսաստանում առավել մեծ պահանջարկ վայելող այս սոցիալական ցանցը անհասանելի էր ՌԴ-ի տարածքում ինչպես համակարգչի, այնպես էլ հեռախոսների միջոցով՝ սկսած Մոսկվայի ժամանակով 17:00-ից:

 

 

«ВКонтакте»-ն ՌԴ-ի ամենախոշոր սոցիալական ցանցն է' օրական ունենալով առավել քան 70 միլիոն այցելու: Այն պատկանում է Mail.ru Group Ltd.-ին, որն անցած տարի սեպտեմբերին ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը: