ԱՄՆ-ում կրկեսային վրանածածկույթի քանդվելուց վիրավորների թիվը հասել Է 22-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Միջադեպը տեղի Է ունեցել Նյու Հեմփշիրի նահանգի Լանկաստեր քաղաքում սաստիկ փոթորկի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել Է ր երկու զոհվածների եւ 15 վիրավորների մասին:

 

 

Տեղի ոստիկանության տվյալներով՝ վրանածածկույթն ընկել Է ներկայացման ժամանակ, որին ներկա Է եղել շուրջ 100 մարդ: Երկու զոհվածներն Էլ եղել են ներկայացման հանդիսականներ: Տեղի իշխանությունները հետեւում են իրադրության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: