Մյունխենի «Բավարիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Բաստիան Շվայնշտայգերն իր հանգիստն է անցկացնում Մանչեսթերում:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկերուհու՝ թենիսիստուհի Անա Իվանովիչի, ինչպես նաև մանչեսթերյան ակումբի մյուս նորեկ Մորգան Շնեյդերլենի և վերջինիս ընկերուհու հետ այցելել է Մանչեսթերի ռեստորաններից մեկը և հայտնվել լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: