Ղրղզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Օգոստոսի 6-ին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը,- նշվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախօրյակին տարածված հաղորդագրության մեջ:- Ղրղզստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ լիիրավ անդամը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ միասին»:

 

Մինչդեռ Ղրղզստանում, չնայած ԵԱՏՀ-ի հայտարարությանը, զգուշավորությամբ են խոսում միության մնացած մասնակից պետությունների հետ հանրապետության մաքսային սահմանների բացման ժամկետների մասին: Սկզբնապես պլանավորվում էր, որ մաքսային անցակետերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին, սակայն այդ ժամկետը հետաձգվել է:

 

Բիշքեկի տվյալներով՝ մաքսային պահակակետերը կհանվեն մի քանի օրից: Ինչպես ՏԱՍՍ-ի համար ճշտել է Ղրղզստանի կառավարության մի աղբյուր, մաքսային սահմանները, ամենայն հավանականությամբ, կհաջողվի բացել օգոստոսի 11-12-ից ոչ շուտ:

 

Ղրղզստանը Մաքսային միությանը միանալու մասին որոշումն ընդունել Է 2011 թվականի գարնանը: ԵԱՏՄ-ի կազմ նրա մտնելու վերաբերյալ պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: