Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են խփել, իրականությանը չի համատասխանում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

 

Ավելի վաղ ադբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ հատվածում ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խփել են հայկական արտադրության «Կռունկ- 25» անօդաչու թռչող սարքեր: