NASA-ի DSCOVR տիեզերական ապարատին հաջողվել Է ստանալ Լուսնի հակառակ կողմի բացառիկ լուսանկարը Երկրի ֆոնի վրա՝ Երկիր - Արեգակ համակարգի Լագրաժի կետից (երկու օբյեկտներից հավասար հեռավորության վրա): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գործակալության մամուլի տեղեկագրում:
DSCOVR-ում գտնվող Earth Polychromatic Imaging Camera (EPIC) խցիկը պատկերների նախնական շարքն ստացել Է 2015 թվականի հուլիսի 16-ին՝ Երկրից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորությունից: Նկարահանումը տեւել Է մոտավորապես հինգ ժամ:
Նկարներն արվել են DSCOVR-ի աշխատանքի թեստավորան ընթացքում: Նմանօրինակ հաջորդ պատկերները NASA-ն պլանավորում Է ստանալ տարեկան երկու անգամ: