Սերբիայի արմատական կուսակցության առջնորդ Վոիսլավ Շեշելը հայտարարել է, որ Թուրքիան իսկական ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: «Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սրեբրենիցայում ցեղասպանություն է տեղի ունեցել: Տրագիկոմիկ հայտարարություն է։ Իսկական ցեղասպանությունը թուրքերն են գործել հայերի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Շեշելը։

 

Շեշելի նկատմամբ Հաագայի միջազգային դատարանում դատավարություն է ընթանում՝ Սրեբրենիցայի խաղաղ բնակչության սպանության մեղադրանքով: Շեշելը պնդում է, թե այնտեղ ռազմական հանցագործներ են սպանվել, այլ ոչ թե խաղաղ սերբ բնակչություն: