Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։ Այսօր երկարատև նիրհից դուրս գալու և կենդանության նշույլներ ցուցադրելու փորձ կատարեց նախկին ԱԳ նախարար, նախկին ԲՀԿ-ական, նախկին քաղաքական փրկիչ, մի խոսքով, խրոնիկ նախկին Վարդան Օսկանյանը։

 

 

Դեղին էջերի լավագույն ավանդույթներով Օսկանյանը փորձել է ձգել իր փաստարկները 10 կետի։ Ներկայացված փաստարկների ճնշող մեծամասնությունը չի դիմանում քննադատությանը և հին երգերի անհաջող կրկնություն է հիշեցնում։ Հասկանալի է, որ այս ամառային քաղաքական փարթին թելադրված է եղել հայտնի պրոդյուսերական կենտրոնի կողմից։

 

 

Հաշվի առնելով Օսկանյանի բազմակողմ զարգացածությունը' ուզում եմ առաջարկել նրան ուժերը փորձել այլ տասնյակներ գրելով։ Օրինակ' փողերի լվացման տասը մեթոդ կամ' քաղաքական ֆիասկոյի տասը դրսևորում ։ Կամ... շարունակեք ինքներդ։ Մի խոսքով, Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն