Գյումրիի ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը պետական մեղադրող Վլադիմիր Անդրուսենկոն դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով պահանջեց 10 տարվա ազատազրկում:
Արդար դատավճիռ պնդեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: Պաշտպանական կողմը' ի դեմ պաշտպան Դանիելյանի ևս հույս հայտնեց, որ արդար եւ անկոմնակալ վճիռ կկայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դատարանը վերջին խոսքը տվեց Պերմյակովին, ով նշեց, որ ընդունում է մեղքը եւ պատրաստ է կրել ցանկացած պատիժ: Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 12-ին' ժամը 19:00-ին:
Դատական նիստը նախագահում է Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևը:
Պերմյակովը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների' 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: