«Զվարճանքի սարքեր». այս կատեգորիային են դասվել այս տարի ԱՄՆ-ում ազատ վաճառքի հանված հրանետները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը, Քիվլենդի (Օհայոյի նահանգ) Throwflame ընկերությունը 1599 դոլարով առաջարկում Է մոդել, որը կարող Է 50 ֆութ (15 մետր) բոցի լեզու արձակել, իսկ Դետրոյտից Ion Productions Team-ն ընդամենն 900 դոլարով պատրաստ Է փոստով ուղարկել հրանետ՝ 7,5 մետր խոցման գոտիով:
«Միշտ Էլ մեզ են դիմում նրանք, ովքեր ցանկանում են այս սարքերն օգտագործել զվարճանալու համար,- հեռուստաընկերությանը հայտնել Է ընկերության հիմնադիր Քուին Ուայթհեդը:- Այդ մարդիկ ցանկանում են հարեւանների վրա տպավորություն գործել թարմ օդում խորոված անելիս»: Մատակարար ընկերությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ հրանետները ֆերմերները կարող են օգտագործել մացառուտների ոչնչացման, ինչպես նաեւ անտառային հրդեհների ժամանակ՝ հանդիպական հրկիզում արձակելու համար:
Նկատենք, որ Small Arms Survey կազմակերպության փորձագետների կարծիքով՝ այժմ ԱՄՆ-ում բնակչության ձեռքին կա շուրջ 270 միլիոն միավոր հրազեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: