Այսօր վիճաբանություն է տեղի ունեցել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում:
Առիթը եղել է քաղաքական բանավեճը, որն առաջացել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանի և «ՔԳ» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանի միջև:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփ Ղազարյանն ասաց, որ ֆեյսբուքում բանավիճելուց հետո ինքն առաջարկել է հանդիպել ինչ որ սրճարանում և զրուցել, սակայն Սամսոնյանը հրավիրել է իրենց գրասենյակ:
«Ես և մեր կուսակցական հինգ անդամներ, գնացել ենք իրենց գրասենյակ հանդիպման, սակայն նրանք միանգամից հարձակվել են մեզ վրա և գազային ատրճանակով կրակել են մեր վրա: Առաջին իսկ րոպեից սկսվեց կռիվը:
Հովսեփ Ղազարյանն ասաց, որ զենքի կոթով հարվածներ է ստացել գլխի հատվածում և այրվածքներ՝ գազային ատրճանակի դիմահար կրակոցից:
Նրա խոսքով՝ «Քաղացիական գիտակցություն» ՀԿ-ի անդամները եղել 15 հոգուց ավելի: