Բարձրագույն կրթության ոլորտը պետք է դիտարկել ներդրումներ կատարելու նպաստավոր վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին հրավիրված «Եվրոպական կրթություն եվրասիական Հայաստանո՞ւմ» սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով գործարար ոլորտը կրթության մեջ ներգրավելու անհրաժեշտությունը:

 

Նախարարի խոսքով՝ հայաստանյան բուհերը չունեն ֆինանսական ծախսերը ինքնուրույն հոգալու ծածկույթ: Արևմտյան բուհերի օրինակով, որտեղ ֆինանսավորվումը իրականացվում է պետության, ուսանողի վարձի և մասնավոր հատվածի հաշվին, որի միջին ծավալը 40 տոկոս է, Արմեն Աշոտյանն առաջարկում է ոլորտ ներգրավել գործարարների և ներդրողների:

 

«Լավ կրթությունն ամենաթանկ հաճույքն է աշխարհում: ՀՀ-ում բարձրագույն կրթության համախառն բյուջեն տարեկան կազմում 32 մլրդ դրամ: Այդ գումարով իրենց գործունեությունն են ծավալում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերը: Հայաստանի լավագույն բուհերից Հայաստանի ամերիկյան համալսարանի մեկ ուսանողի ծախսը կազմում է 6000 դոլար, որից ուսանողը մուծում է կեսը, մյուս մասը ֆինանսավորում են հայկական բարեգործական կառույցները: Մարդիկ պետք է հասկանան, որ բարձրագույն կրթությունը ներդրումներ կատարելու վայր է, ոչ թե բարեգործության»,- ասաց ԿԳ նախարար ը: