Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 16-ին կրկին պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայրից անհապաղ տարհանվել են քիմիական պաշտպանության հարցերով զբաղվող հատուկ խմբի անդամները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Սինա գործակալությունը: Ճաշից հետո' ժամը 17:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 12:00-ին ), ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ զորքերի կողմից աշխատանքների իրականացման պահին Տյանցզինում կրկին պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով տարածքում սպիտակ ծխե ամպ է գոյացել: «Հատուկ խմբի անդամներն անմիջապես տարհանվել են դեպքի վայրից»,-գրում է գործակալությունը:

 

Ավելի վաղ պաշտոնական աղբյուները հաստատել էին, որ պահեստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պահվում էր մի քանի հարյուր տոննա նատրիումի ցինաիդ: Ըստ որոշ տվյալների, քիմիական գոյացության զանգվածը կարող էր հասնել մինչև 700 տոննայի: Այդ կապակցությամբ տարածքում իրականացվում են հակավիրուսային աշխատանքներ: Բոլոր աղբյուրերը, ջրագծերը, կոմունալ խողովակները ժամանակավորապես կփակվեն: Վարակված ջուրը հատուկ միջոցներով կմաքրվի և կտեղափոխվի ջրամաքրման մեկ այլ կայան: Այս պահի դրությամբ, օդի աղտոտվածության աստիճանը տարածքում շատ բարձր է:

 

Օգոստոսի 16-ին դեպքի վայր է ժամանել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանը: