Հայաստանում մեկնարկել են ռուս զինվորականների ումումնավարժություններն անօդաչու սարքերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռիա Նովոստի գործակալությունը, ուսումնավարժությունները մեկնարկել են Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տարածքում:
«Պարբերական վարժանքների ընթացքում մասնագիտացված հրահանգիչները պարապելու են զինվորականների հետ, ովքեր ավելի վաղ ուսումնասիրել են «Наводчик-2» համակարգը և դրանով անօդաչու սարքերի կառավարումը», - ասվում է ՌԴ Հարավային ռազմական տարածաշրջանի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
Մեկ ամսվա ընթացքում առավել քան 100 զինվորներ կհմտանան անօդաչու թռչող սարքերի կիրառման հմտություններում: