Իսպանիայում հուլիսի սկզբից ցլավազքերի զոհ Է դարձել յոթ մարդ, նրանցից չորսը զոհվել են անցած հանգստյան օրերին Սբ.Հովանավորի տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Դժբախտ դեպքերը պարբերաբար տեղի են ունենում Էնսյերոյի՝ իսպանական ազգային սովորույթի ժամանակ, երբ մարդիկ փորձում են փախչել փողոց արձակված ցլերից:
Գրեթե ամեն տարի ցլերի հետ վազքի մի քանի մասնակիցներ ծանր վնասվածքներ են ստանում: Սակայն մեկուկես ամսվա ընթացքում յոթ զոհվածը մահացու դեպքերի արտասովոր բարձր թիվ Է Էնսյերոյի համար:
Մահվան դեպքերը տեղի են ունեցել Իսպանիայի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Տոլեդոյում, Նավարայում եւ Կաստելյոնի նահանգում: Նավարայում ցուլի զոհ Է դարձել 18-ամյա պատանին, որին կենդանին բարձրացրել Է պոզերի վրա եւ ծակել ստամոքսը: Պենյաֆիել մունիցիպալիտետում ցուլը պոզերին Է առել քաղաքապետի 36-ամյա խորհրդականին:
Ցլավազքը կամ Էնսյերոն, երբ մարդիկ փորձում են փախչել փարախից արձակված կենդանիներից, Իսպանիայում բազմաթիվ փառատոնների եւ տոների բաղադրիչներից մեկն Է: Կենդանիների իրավունքների պաշտպանները կանոնավոր կերպով բողոքի ակցիաներ են անցկացնում Էնսյերոյի եւ կորիդայի դեմ:
Անցյալ տարվա ընթացքում Իսպանիայում ավելի քան 7200 ցուլ Է սպանվել կորիդայի անցկացման ժամանակ: Երկրում ամեն տարի շուրջ 2 հազար ցլամարտ Է անցկացվում, սակայն դրանց թիվն աստիճանաբար նվազում Է: