Մակեդոնիայի ոստիկանությունն օգոստոսի 21-ին հարկադրված Է եղել արցունքաբեր գազ կիրառել՝ հազարավոր անօրինական միգրանտների ցրելու համար, որոնք փորձում Էին Հունաստանի կողմից կտրել-անցնել պետական սահմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

Մակեդոնիայի իշխանություններն օգոստոսի 20-ին արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Հունաստանի հետ իրենց հարավային սահմանին՝ երկիր միգրանտների սաստկացող ներհոսքի պատճառով:

 

Արտակարգ դրության ռեժիմի հայտարարումից եւ սահմանի փակումից հետո մի քանի հազար միգրանտներ գիշերն անցկացրել են սահմանային կետերի մերձակայքում, իսկ օգոստոսի 21-ի առավոտյան ձեռնարկել են Մակեդոնիայի տարածք ճեղքել-դուրս գալու մի քանի փորձեր: Associated Press գործակալության տվյալների համաձայն՝ ոստիկանությունը նաեւ լուսա-աղմկահան նռնակներ Է կիրառել: