ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Պուշկինո գյուղում տներից մեկի հրդեհի պատճառներն ու տանտիրոջ մահվան հանգամանքները: Նշանակվել են դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

 

 

2015 թվականի օգոստոսի 24-ի ժամը 06:55-ին, Երևան քաղաքի «Ճգնաժամային կառավարման կենտրոնից» ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի Պուշկինո գյուղի 177 տան ցախանոցը, որտեղ կրակը մարելուց հետո այրված տախտակների վրա հայտնաբերվել է հիշյալ տան սեփականատեր՝ միայնակ բնակվող, 1956թ. ծնված Հարություն Կիրակոսյանի դին՝ այրված-մոխրացած վիճակում: